«Բանը միայն այն չէ, որ Տարոն Մարգարյանը մեր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է եւ հորից ժառանգել է բոլոր դրական հատկանիշները… Տարոն Մարգարյանը զանգ կախող է, ճառ ասող չէ»:
Տոհմատիրական-աներձագաբաջանաղատիրական համակարգի հերթական ջատագովներից մեկը, եւ պատահական չէ, որ նման մարդը ԵՊՀ ռեկտորի պաշտոն է զբաղեցնում՝ համապատասխանաբար կրթելով մեր երիտասարդությանը՝ որպես պոտենցիալ տոհմատիրոջ: Ախր ի՞նչ կապ ունի, թե Տ. Մարգարյանն ում տղան է: Ցավն այն է, որ մեր երկրում շատերը պաշտոնի կամ դիրքի են հասնում ոչ թե շնորհիվ սեփական արժանիքների եւ ունակությունների, այլ շնորհիվ իրենց ծնողների, եւ դրա համար ամենուրեք գաղջ մթնոլորտ է տիրում, դրա համար էլ քաղաքապետ են ընտրվում որդի, իսկ պատգամավոր՝ աներձագ լինելու շնորհիվ: