«Մենք ակնկալում ենք 55-59 տոկոս ընտրողների մասնակցություն, ընդ որում 44 տոկոսն արդեն որոշել է, այսինքն՝ կողմնորոշված է իր ընտրության մեջ, թե ում է իր ձայնը տալու, իսկ 15 տոկոսը դեռ տատանվում է: Իսկ այդ կողմնորոշված 44 տոկոսի մեջ առաջատարը գործող քաղաքապետի կուսակցությունն է՝ 30-31 տոկոս»:
Հայտնի թվանկարիչը ներկայացրել է իր հերթական գլուխգործոցը, որն առանձնապես չի տարբերվում նախորդներից, ընդամենը մի 2 թիվ այս կամ այն կողմ է: Միեւնույն է, բոլոր թվերը նկարվում են նույն տեղում, նույն տոկոսախփիչ պատվիրատուների պատվերով: Քանի որ պատվիրատուներն ինչքան ուզում, այդքան էլ խփում են, ապա որպեսզի խփելն արդյունավետ լինի, նկարել են տալիս: Այսպիսով՝ Ադիբեկյանի միջոցով մարդկանց հոգեբանորեն նախապատրաստում են խփելուն, հետո էլ արդեն տոկոսները խփում են: Եվ այստեղ շատ տարօրինակ կլիներ, եթե առաջատարը Տ. Մարգարյանը չլիներ: