ՆՈՐ ՍԵՅՍՄԻԿ ԿԱՅԱՆՆԵՐ ՀԱԷԿ-Ի ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրման գործընթացը։ Անգլիական արտադրության “Guralp” մակնիշի նորագույն կայանները ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությանն է տրամադրել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
 
Ներկա փուլում կատարվում են փորձարարական աշխատանքներ` ՍՊԾ Ազգային մոնիթորինգային ցանցի դիտակետերում սեյսմիկ աղմուկները գրանցելու, ստացված տվյալները վերլուծելու և իրական ժամանակում հաղորդելու ուղղությամբ:
 
Ստուգողական չափումների նպատակն է ընտրել ընդունված պահանջներին բավարարող դիտակետեր, որտեղ աշխատանքների հաջորդ փուլում կտեղադրվեն մշտապես գործող սեյսմիկ կայաններ:
 
Նախատեսվում է, որ ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:
 
Ստուգողական չափումներն արդեն անցկացվել են “Մեծամոր”, “Լեռնագոգ”, “Ամբերդ”, “Արուճ-1”, “Արուճ-2”, “Վանանդ”, “Վարդանաշեն”, “Դվին”, “Կապուտան” և “Փարաքար” դիտակետերում:
 
ՀՀ ԱԻՆ




Լրահոս