ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գրանցված եմ մի հասցեում, բայց բնակվում եմ մեկ այլ հասցեում: Խնդրում եմ տեղեկացնել, թե աղբի դիմաց որտեղ պետք է վճարում կատարեմ՝ ըստ բնակության վայրի՞, թե՞ ըստ  գրանցման: Իսկ եթե ծնողներս ըստ գրանցման վայրի արդեն վճարել են, ապա ըստ բնակության վայրի՞ էլ պետք է մուծեմ:  

Արման Նավասարդյան (28 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան ընթերցող Արման Նավասարդյանի հարցման՝ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում ենք, որ աղբի դիմաց վճարումները կատարվում են ըստ փաստացի բնակության վայրի:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքապետարանի պատասխանը բավականին որոշակի է: Այլ հարց է, որ աղբի վարձավճար հավաքագրողները, վկայակոչելով, թե ի տարբերություն, ասենք, գազի եւ էլեկտրաէներգիայի, աղբի ամենամսյա վճարաչափն այնքան էլ մեծ չէ, համոզել-խնդրելով գումար են հավաքագրում թե՛ գրանցման հասցեից, թե՛ փաստացի բնակության վայրից:




Լրահոս