Վանդալիզմ՝ Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ վանդալիզմի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ, 40-ամյա Հրաչիկ Վասոյանը ոստիկանության Գավառի բաժին երեկ՝ մայիսի 12-ին, հայտարարություն է տվել, որ այս տարվա մայիսի 1-ից մինչև մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք բութ առարկայի գործադրմամբ վնասել են հարևան Լանջաղբյուր գյուղում գտնվող իր հոր՝ Լյուդվիկ Փարթոյանի գերեզմանաքարը՝ կոտրելով գերեզմանաքարի վրայի հոր պատկերի մասը:




Լրահոս