Նախագահները հստակեցրել են իրենց դիրքորոշումները. Ուորլիք. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի հանդիպումներ չունենալուց հետո կարևոր էր, որ Նախագահները խոսեին դեմ առ դեմ ու հստակեցնեին իրենց դիրքորոշումները: Կարծում ենք՝ դրական էր, որ նրանք քննության առան մի շարք հարցեր, այդ թվում՝ լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին, և լուծման վերաբերյալ առաջարկները:

Նախագահներն առանձնակի մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի վերաբերյալ և վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը»,-այդ մասին «168.ժամ»ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա պարզաբանել է, թե որոնք են այն ամենաբարդ տարրերը, որոնց շուրջ բանակցություններ սկսելու կոչ է արել համանախագահը շաբաթներ առաջ Երևանում:

«Խնդրի կարգավորման այն տարրերը, որոնց լուծում կարող են տալ միայն Նախագահները, վերաբերում են Ադրբեջանին տարածքներ վերադարձնելուն ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը: Հանդիպման ընթացքում նախագահները հնարավորություն են ունեցել հստակեցնել իրենց դիրքորոշումները, և մենք հուսով ենք, որ գալիք տարում առավել հաճախակի հանդիպումները թույլ կտան նրանց նեղացնել տարաձայնությունների շրջանակը, որ կա համաձայնագրի այս և այլ տարրերի մասով,-հստակեցրեց Ուորլիքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս