«Երբ երազանքներն իրականանում են». օր երկրորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների Ձմեռ պապիկին ուղղված երազանքներով լի նամակները, ինչպես նախորդ երեք տարիներին, այնպես էլ այս տարի «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շրջանակում հասցեագրվեցին Երևանի քաղաքապետին: Ի դեպ, նախաձեռնությունը հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանին է:

Ծրագրի երկրորդ օրը Երևանի Ձմեռ պապն անակնկալ այցելել է Նոր Նորք, Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջաններից ստացված նամակների հասցեատեր երեխաների բնակարաններ և հանձնել այդքան սպասված նվերները:

Ի դեպ, նշենք, որ ամեն տարի նամակներն ընտրվում են՝ բացառելով նախորդ տարիներին կրկնվող հասցեները: Բացի այդ, այս տարի հիմնական ուշադրությունը սոցիալապես անապահով և բազմանդամ ընտանիքների երեխաներից ստացված նամակներին է եղել:




Լրահոս