Գյումրիում ատրճանակը թողել են զբոսայգու զուգարանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովայի փողոցի մոտ գտնվող “Խաղաղության Օղակ” զբոսայգու հասարակական զուգարանի մոտ զենք կա:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ` պահունակով և առանց փամփուշտների: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս