![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/c1f80298-7e81-4873-8c3a-2bf970c3f8be.jpg)
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված այս օրերին տեղացած առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքներին:
Նախագահը կարևորել է մայրաքաղաքի կենսագործունեության անխափան ապահովումը և կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: