Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չի ունեցել կուռք եւ կյանքի մեծագույն մասը ինքն իրեն է ոգեշնչել։
«Կյանքիս մեծագույն մասը ոգեշնչում եմ ինքս ինձ։ Շատ նպատակասլաց եմ։ Իհարկե, երիտասարդ տարիներիս հետեւել եմ Ֆիգուին եւ Ռույ Կոշտային։ Երազում էի հասնել նրանց մակարդակին։
Նայում էի հայրենակիցներիս եւ ասում ինքս ինձ. ցանկանում եմ լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ հայտնվել հավաքականում։ Սակայն ընդօրինակման հստակ օրինակ չեմ ունեցել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Unscriptd»-ը։