18-ամյա Արմեն Մուրադյանը, ով մայիսի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում տանից դուրս էր եկել և անհայտ կորել, երեկ հայտնաբերվել է: Այդ մասին “Փաստինֆո”-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից: Իսկ թե արդյո՞ք համապատասխանում են տեղեկությունները, որ հայտնաբերված երիտասարդը կտրել է իր երակները, ոստիկանությունից ո՛չ հերքել են և ո՛չ էլ հաստատել, միայն ասել են, որ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր և որ ոստիկանության կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանը Արարատի մարզի Գետափնյա գյուղի իրենց տանից դուրս էր եկել և տաքսի ավտոմեքենայով գնացել Երևանի բժշկական համալսարանի մոտ և անհայտ կորել: Փաստինֆո
Հայտնաբերված երիտասարդին տրվել է դատաբժշկի ուղեգիր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ