Հրդեհը մարելուց հետո տանը դիակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 8-ին, ժամը 18-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ Ա/Ը 21-րդ փողոցի թիվ 3 տանը հրդեհ է:

Հրդեհը մարվել է ժամը 19-ին: Պարզվել է, որ հրդեհից մահացել է տան բնակիչ, 1937 թ. ծնված Սուրեն Բաբաքոխվյանը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:




Լրահոս