«Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի 27-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանի հետ, տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից։
Վերջինս ցանկություն է հայտնել հանդես գալ այլ ակումբում: «Գանձասար Կապանի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Արթուր Ավագյանից ցուցաբերած ջանքերի ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում: Արթուր Ավագյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»: