ՀՀՇ-Ն ԸՆԴԴԵՄ ՀՀՇ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտարարությամբ հանդես է եկել «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունը` տեղեկացնելով, որ ՀՀՇ անվանումն ու ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են իրենց հ/կ-ին եւ գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Հ/կ-ն նաեւ խնդրել է ԶԼՄ-ներին իրենց հրապարակումներում ու հաղորդագրություններում «ՀՀՇ» անվանումը եւ խորհրդանշանն օգտագործել միմիայն հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս, հակառակ դեպքում դա կդիտվի որպես օրենքի խախտում: Նշենք, որ այս հարցն առաջ եկավ այն բանից հետո, երբ նախկին ՀՀՇ կուսակցության անդամները հայտարարեցին ՀՀՇ կուսակցությունը վերստեղծելու մասին: Այդ նախաձեռնող խմբի անդամներից Ալեքսանդր Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀՇ անունով կուսակցություն ՀՀ-ում չկա, եւ իրենք են նախաձեռնել այդ կուսակցության հիմնումը: Նրա խոսքով՝ ՀՀՇ հ/կ-ի իրական անունը մի փոքր այլ է` «Հայոց համազգային շարժում ազատականության տարածման եւ ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն»: Ուստի շփոթմունք չի լինի:




Լրահոս