«Անտարես» ՍՊԸ-ն 105 ավագ դպրոցների գրադարանների 14 անուն գրքեր է մատակարարել շուկայականից 1.5-2 անգամ բարձր գներով: Այդ մասին նշված է ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացության մեջ: Ընդհանուր առմամբ, 2010-2012թթ. ավագ դպրոցներին «Բուկինիստ» եւ «Անտարես» ընկերությունները մատակարարել են մոտ 150 մլն դրամ (մոտ 400 հազ. դոլար) արժողությամբ գրքեր: Ըստ Վերահսկիչ պալատի՝ գրքերի գները պետք է ցածր լինեին շուկայական գներից, քանի որ յուրաքանչյուր գրքից ձեռք է բերվել ոչ թե մեկ, այլ 105 օրինակ, որոշ գրքերից նաեւ՝ 210 օրինակ: Բացի այդ, ձեռք բերված գրքերի ցանկը կազմվել է առանց ավագ դպրոցների հարցումների, այսինքն՝ չի հիմնավորվել այդ գրքերի կարիքը:
ԲԱՐՁՐ ԳՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ