Արաբական Միացյալ Էմիրությունների «Էյր Արաբիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (ՔԱԳՎ)՝ դեպի ԱՄԷ շաբաթական 2 չվերթ իրականացնելու համար: «Էյր Արաբիա»-ն ներկայացնում է ԱՄԷ-ի Շարժա էմիրությունը, թռիչքները պետք է իրականացվեն դեպի Շարժա, որը Դուբային մոտ է: Ըստ ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանի՝ հայտն ուսումնասիրման փուլում է եւ, ամենայն հավանականությամբ, դրական լուծում կունենա: Ներկայում դեպի ԱՄԷ թռիչքներ իրականացնում է միայն «Ֆլայ Դուբայ» ընկերությունը՝ շաբաթական 4 անգամ: Այդ ընկերությունը նույնպես դիմել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն ՝ շաբաթական չվերթերի քանակը մինչեւ 7-ի հասցնելու համար: Ընկերությունը դեպի Հայաստան թռիչքները սկսել է շաբաթական 2 չվերթով ու ներկայում հասցրել չորսի: Հաշվի առնելով այդ զարգացումը` ցանկանում են թռիչքները հասցնել շաբաթական 7 անգամի:
ԿՄՏՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ