«Իսլամական պետության» զինյալները ստանձնել են Ինդոնեզիայի ահաբեկչության պատասխանատվությունը. փոխանցում է Reuters-ը:
«Հարձակման թիրախ են եղել արտասահմանցիներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,-գործակալությունը մեջբերում է ահաբեկիչների խոսքը:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում սերիական ահաբեկչությունների հետևանքով 17 մարդ է զոհվել:
Ավելի վաղ երկրի իրավապահ մարմինները ենթադրում էին, որ տեղի ունեցածը ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է:
Նշենք, որ ահաբեկչությունից տուժածների թվում հայեր չկան: