Երկրի ղեկավարությունը ժողովրդի մեջ արտանետել է մի խումբ, որը սադրանքով է զբաղված. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի և
«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալություններին:

Հիշեցնենք, որ վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: Մանուչարյանը, մասնավորապես, նշեց. «Բոլոր այն համակարգերը, որոնք ի վիճակի են երկրում ապահովել ինչ-որ կոնսոլիդացիա, ինչ-որ պաշտպանական գործողություն, նրանք թիրախավորվում են, և առաջանում է առաջին հարվածը»:

Մանուչարյանի խոսքով` երկրի իշխանությունը կրկնակի հանցագործություն է կատարել:

«Տպավորությունն այնպիսին է, որ երկրի ղեկավարությունը կատարել է 2 գործողություն. մեկը՝ երկիրը խայտառակ վիճակի է հասցրել, բազմաթիվ հանցագործություններ է կատարել, իշխանությունն է զավթել, բոլոր պետական մեխանիզմների տապալում, և այս իրավիճակում ժողովրդի մեջ արտանետել է մի խումբ, որը սադրանքով է զբաղված»:

Վերջինս տեղեկացրեց, որ պատրաստվում է կոնսուլտացիաներ սկսել բոլոր այն անձանց հետ, ովքեր պատերազմի տարիների ապահովել են երկրի անվտանգությունը` Ղարաբաղում, Հայաստանում և Սփյուռքում:




Լրահոս