Գառնիկ Մարգարյանն ու Վլադիմիր Առաքելյանը «զինված հանցախմբին» անդամակցելու մեղադրանքով կալանավորվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «զինված հանցախմբի» գործով ձերբակալված «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

Ավելի վաղ հայտնել էիք, որ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:




Լրահոս