ՏԵՂՅԱԿ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, թե «Արմավիա» ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացվել: Նրա տեղեկացմամբ՝  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված: Երեկ «Արմավիա»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե դա ինչ դատական հայց է, եւ ինչ է պատրաստվում անել ընկերությունը: Սակայն մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք առաջին անգամ են լսում, որ նման բան կա. «Մեզ գրավոր հա՛րց ուղղեք վաղը, կտեսնենք՝ նման հարց կա, թե ոչ»: Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն ապրիլի 1-ից դադարեցրել է իր թռիչքները:
«Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 27-ի համարում գրել էր, որ «Արմավիա»-ն օդի տուրքի գումարը՝ 10-հազարական դրամ, 4 տարի շարունակ ուղեւորներից գանձել է, սակայն պետությանը չի վճարել: Երբ «Ժողովուրդ»-ը հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանին, նա հրաժարվել էր մեկնաբանել՝ առաջարկելով դիմել ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն: ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանն էլ ասել էր, թե դա ավիացիոն վարչության գործառույթ չէ, ուստի չի կարող պատասխանել:
Հավելենք, որ 10 հազար դրամ օդի համար վճարելու որոշումը գործադիրում ընդունվել է 2008թ., իսկ 2009թ. մարտից գումարը ներառվեց տոմսի գնի մեջ:




Լրահոս