Կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ եւ ՀՀ ԿԱ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմի կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առեւտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը: Դրա նպատակն է աջակցել սպայական անձնակազմի համար ֆինանսական հասանելիության բարձրացմանը եւ կենցաղային պայմանների բարելավմանը` հաշվի առնելով վերոնշյալ ոլորտների բնականոն ու անխափան գործունեության խիստ կարեւորությունը պետության, հասարակության եւ անձի անվտանգության պահպանման տեսանկյունից: Կառավարության որոշմամբ՝ տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է 30 մլն դրամ:
ՀԱՏՈՒԿ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ