Գազի սակագնի վերաբերյալ սկանդալային փաստ է բացահայտվել. երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե իրականում գազի սակագնի բարձրացման մասին պայմանագիրն իշխանությունները ստորագրել են դեռ ապրիլից առաջ, իսկ ապրիլի 1-ից տեղի է ունեցել բարձրացումը, բայց այդ փաստը խնամքով թաքցվել է Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով: Զուրաբյանը նշեց, որ «Հայռուսգազարդ»-ը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագնի բարձրացման մասին դիմումի հետ ներկայացրել է նաեւ այդ պայմանագիրը, ըստ որի՝ ապրիլի 1-ից գազի սակագինը 1000 խմ-ի դիմաց կազմում է 270 դոլար: Զուրաբյանը համոզված է, որ սակագնի բարձրացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ նախագահական ընտրություններից առաջ, բայց հասարակական տրամադրությունների վրա չազդելու համար դա թաքցվել է: «Սա մախինացիա է, որի համար իշխանությունները պետք է պատասխան տան»,-ասաց նա` հավելելով, որ իշխանություններն այդպես մանիպուլյացիայի են ենթարկել հասարակական կարծիքը նախագահական եւ ավագանու ընտրություններից առաջ, այսինքն` կեղծվել է հասարակական կարծիքը, ուստի պետք է նոր ընտրություններ անցկացվեն:
«ՄԱԽԻՆԱՑԻԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ