Ավստրալիայում անց է կացվում ահաբեկչության կազմակերպման գործով աղմկահարույց դատական գործընթացը, փոխանցում է Lifenews-ը:
Ամբաստանյալի աթոռին 19-ամյա Սեվդետ Ռամադան Բեսիմն է, ով հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»:
Մելբուրնի 19-ամյա բնակիչը պլանավորել է մասսայական ահաբեկչություններ իրականացնել վետերանների օրվա տոնակատարությունների ժամանակ:
Քննության տվյալների համաձայն՝ երիտասարդը ցանկացել է պայթուցիկ սարք տեղադրել կենգուրուի պայուսակում: Կենգուրուն Ավստրալիայի ազգային խորհրդանիշն է, և այդ իսկ պատճառով ահաբեկիչը հաշվարկել է, որ այն ցանկալի հյուր կլինի տոնակատարությունների ժամանակ և ոչ ոք չի նկատի:
Բեսիմի հանդեպ պատիժը կհայտարարվի հաջորդ շաբաթ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան