Օբաման իրեն և բոլոր ամերիկացիներին հրեա է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 27-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված օրը, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ ինքը և բոլոր ամերիկացիները հրեաներ են:

«Մենք բոլորս հրեաներ ենք, քանի որ հակասեմիտականությունը չարիքի թորած արտահայտումն է, որն անցնում է մարդկային պատմության ահռելի մասով»,-The New York Times-ը մեջբերում է Օբամայի խոսքը:

ԱՄՆ-ի նախագահը կրկնել է սերժանտ Ռոդդի Էդմոնդսի խոսքը, ով 1945թ. նացիստական համակենտրոնացման ճամբարներից մեկում մահվան սպառնալիքի ներքո հրաժարվեց ճամբարի անձնակազմին հանձնել մի շարք ձերբակալված հրեաների՝ հայտարարելով. «Մենք բոլորս հրեա ենք»:

«Հաճախ, հատկապես փոփոխությունների դարաշրջանում, երբ անորոշություն և տագնապ է տիրում, մենք պատրաստ ենք հանձնվել մեկ ուրիշի ցանկությանը, որպեսզի մեղադրենք մեր դժբախտությունների մեջ: Մենք պետք է հանդես գանք հակասեմիտական տրամադրությունների դեմ, որոնք ուժգնանում են ողջ աշխարհում: ՄԵնք չենք կարող դա հերքել»,-ասել է Օբաման:

Օբաման իր ելույթում հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հետագայում ևս պաշտպանել Իսրայելին: Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն իր հերթին պատասխանել է Օբամային: «Մենք գիտենք, որ մեր լավագույն ընկերն ԱՄՆ-ն է»,-ասել է նա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս