2013 թվականի ապրիլ ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1638,2 մլն ԱՄՆ դոլար: Պահուստների մեծ մասը՝ 1624,2 մլն ԱՄՆ դոլարը, կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլին, մարտ ամսվա համեմատ, մեր երկրի համախառն միջազգային պահուստներն աճել են 6,8 մլն ԱՄՆ դոլարով: Միևնույն ժամանակ, 2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ գրանցվել է անկում՝ 161,2 մլն ԱՄՆ դոլարով: 2013 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1631,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012 թվականի վերջի դրությամբ՝ 1799.4 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2012 թվականին ՀՀ միջազգային պահուստները նվազել էին շուրջ 133.1 մլն ԱՄՆ դոլարով, որի հիմնական գործոններն էին եղել արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերը, ՀՀ ներբանկային շուկայում ԱՄՆ դոլարի զուտ վաճառքը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկում առևտրային բանկերի՝ արտարժույթով թղթակցային հաշիվների մնացորդների նվազումը:
Միջազգային պահուստներն աճել են Հայաստանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ