ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին հաստատել է երեկ երեկոյան տարածված այն լուրը, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը ինստիտուտում տեղի ունեցած դեպքից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 2-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 3-րդ կուսի կուրսանտ 21-ամյա Սիփան Մովսիսյանը մահացել է հրազենային վնասվածքի արդյունքում: Դրանից կարճ ժամանակ անց դեպքի կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարների, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Սեյրան Օհանյանը հանձնարարել էր իրականացնել ծառայողական մանրազնին քննություն և պատժել բոլոր մեղավորներին:
Ռազմական ինստիտուտի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ