22-ամյա վարորդը Volkswagen-ով գլխիվայր շրջվել է եվ տեղում մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ քաղաքի Գործարանային փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևաքնով մի քաղաքացի է մահացել: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ժամը 05:00-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ 22-ամյա Կարեն Ղազարյանը, վարելով Volkswagen մակնիշի 51 TN 111 համարանիշի ավտոմեքենան, Սպանդարյան փողոցում “Վագա գոլդ” ՍՊԸ-ի դիմացի ճանապարհահատվածում ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ մայթեզրին և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապանի բնակիչ 23-ամյա Էմին Գրիգորյանի անվամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: 




Լրահոս