“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, “Գառնի-Երևան” ջրատարի վրա իրականացվող վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 3-ին դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ՝ Արցախի պողոտայի,
Նուբարաշեն վարչական շրջանի,
Կենտրոն վարչական շրջանի Տ.Մեծ պողոտայի 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստավորների փողոցների և նրբանցքների ու հարակից տարածքների:
Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզե, Սարգսյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Սևանի, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսա, Հրազդան, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Սմբատ Զորավարի, Շևչենկո, Նիզամի, Մասիսի նրբանցքի, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների ու հարակից տարածքների,
Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Աշխատանքների ընթացքի և ջրամատակարարման գործող ռեժիմի վերականգնման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ :
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
“Երևան Ջուր” ՓԲԸ