Սիրիական ընդդիմությունը պատրաստ է Ժնևում առանց նախապայմանների բանակցությունների մեկնարկին: «Արմենպրես»ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ժնև ժամանած` Էր Ռիադի կողմից աջակցվող Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալՄուսլադը: Նրա խոսքերով, պատվիրակությունը պահանջելու է հումանիտար մուտք դեպի սիրիական քաղաքներ, բանտարկյալների ազատ արձակում, հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորություն. Սալեմ ալՄուսլադը ընդգծել է, որ «սրանք նախապայմաններ չեն հանդիսանում»:
«Դրանք մեր նախապայմանները չեն: Մենք ժամանել ենք այստեղ և պատրաստ ենք սկսել բանակցությունները, բայց մենք այստեղ ենք նաև այն բանի համար, որ երաշխավորենք ՄԱԿի ԱԽի 2254-ի կյանքի կոչումը: Մենք պատրաստ ենք բանակցություններ վարելուն: Մենք այստեղ ենք ժամանել, որպեսզի գործընթացը հաջողությամբ պսակվի»,ասել է նա: ԱլՄուսլադը նաև միջազգային հանրությանը հորդորել է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի վերջինս կատարի ըննդիմության պահանջները:
ԱլՄուսլադի խոսքերով` հունվարի 31-ին նախատեսված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցությունները: Պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմադիրները պատրաստ են մասնակցելու կառավարական պատվիրակության հետ հանդիպմանը` ԱլՄուսլադին ասել է. «Դրական առաջընթացի պարագայում պատրաստ ենք»: