Նախագահի խոսնակի արձագանքը՝ Սուրիկ Խաչատյանի մասին հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատություն” ռադիոկայանն այսօր հարցով դիմել էր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին, որպեսզի պարզի՝ արդյո՞ք ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձել է հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս նրան չի ընդունել:
Նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում ասված է. – “ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ Նախագահի հանդիպումների մասին տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին”։
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսի զորամասի հրամանատարն է, տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Սյունիքի մարզպետի թիկնապահը եւ որդին։
Այսօր ավելի վաղ Սուրեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչեւ գործի նախաքննության ավարտը։




Լրահոս