Երկու հոգու բերման են ենթարկել դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար. «Նոր Հայաստան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել.

«Այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնական օգտագործման ավտոմեքենայով բերման են ենթարկել դատախազության մոտ տեղի ունեցած «Ազատություն Գևորգ Սաֆարյանին» ակցիայի մասնակիցներից Վարազդատ Բարսեղյանին և Փայլակ Թևանյանին՝ դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար:

bf7def54-3ac7-4d88-9e0a-a339c68370f8
Վարազդատ Բարսեղյանը և Փայլակ Թևանյանն այս պահին ոստիկանության կենտրոնական բաժնում են»:

dc6e479d-8e9e-4ee0-abc7-c3af46fc5beb




Լրահոս