Ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս հունիսի 4-ին, 5-ին եւ 6-ին շրջանցել Երեւանի Հերացի եւ Մյասնիկյան փողոցները:
“Հարգելի համաքաղաքացիներ, Երեւան քաղաքում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին, 5-ին եւ 6-ին խորհուրդ է տրվում շրջանցել Հերացի եւ Մյասնիկյան փողոցները հետեւյալ ուղղություններով.
– դեպի Ազատության պողոտա,
– դեպի Կոմիտաս, Դավիթ Անհաղթ եւ Ռուբինյանց փողոցներ,
– դեպի Դավիթ Բեկ փողոց:
Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը”,- ասվում է ճանապարհային ոստիկանության հաղորդագրության մեջ: