Պատգամավորի նամակը Վլադիմիր Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամիե նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը նամակ է տարածել` ուղղված ՀՀ Ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, որում մասնավորապես ասված է.
“Հայաստանում եղանակը անցյալում նույնպես վատ անակնկալներ է մատուցել, սակայն այս տարի տեղի ունեցած կարկուտի տեսքով տեղումները ավերիչ էին և աննախադեպ: ՀՀ գյուղատնտեսությանը ջախջախիչ վնասներ հասցրեց մասնավորապես մայիս ամսին տեղի ունեցած կարկտահարությունը, և, ինչպես Դուք քաջատեղյակ եք, շատ ծանր վիճակում հայտնվեցին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչները, ովքեր մի քանի վայրկյանում ականատես եղան ինչպես երկար ու քրտնաջան ամիսների ընթացքում խնամած այգիներն ու հողատարածքները գետնին տապալվեցին` նրանց թողնելով հուսահատ և անելանելի թվացող կացության մեջ:
Մեր հայրենակիցների ծանր հոգեվիճակը փոխանցվեց մեզ բոլորիս, ինչն էլ ոգեշնչեց օգնության ձեռք մեկնել նրանց: Այս նպատակով մենք հիմնեցինք “Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամը”, որպեսզի բարեգործական հիմունքներով օժանդակենք և օգնենք թվով 60 հազար մեր հայրենակիցներին, եթե ոչ վերացնել, ապա գոնե նվազեցնել կարկտահարության ահասարսուռ հետևանքները:
Պետք է հպարտորեն նշեմ, որ հիմնադրամի գործունեության առաջին իսկ օրերին մենք զգացինք մեր ժողովրդի սրտացավությունը` հոգեպես և նյութապես: ՀՀ Ոստիկանությունը առաջիններից մեկն էր, ով հիմնադրամին օգնելու իր պատրաստակամությունը հայտնեց և` կատարելով խոստումը հանգանակեց ավելին քան 20 մլն դրամ: Ես վստահ եմ, որ այս գումարը հույսի լույս սփռեց մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների հոգիներում, որովհետև նրանք զգացին, որ ՀՀ Պետական մարմինները ամենևին էլ անտարբեր չեն նրանց հանդպեպ:
Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ Ոստիկանությանը` ի դեմս Ձեզ, այս հոգատար, աջակից, սատար կանգնելու պատրաստակամ վերաբերմունքի, մարդկային բարձր հոգևոր արժեքներ դրսևորելու և մարդասիրական քայլի համար: Սա ավելին է, քան զուտ նյութական աջակցություն: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` հավատը դեպի արդարությունը վերականգնելու համար”:




Լրահոս