Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ,Տեմպուսե միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը դրական է գնահատել “Տեմպուս” ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարեւոր գործիքներից է: “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում ծրագրի մոնիթորինգի միջանկյալ փուլի դիտարկումները կատարելու նպատակով, դրական է գնահատել հատկապես այն հանագամանքը, որ ծրագրում ընդգրկված ՀՀ բուհերի ներկայացուցիչներիմեջ մեծ է հատկապես երիտասարդ դասախոսների ընդգրկվածությունը: Քննարկման ժամանակ կողմերը նշել են, որ Հայաստանի բուհերը “Տեմպուսի” շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի: