Ռուդ Վան Նիստերլոյը կհեռանա Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռուդ Վան Նիստերլոյն ամռանը կլքի Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբը: 39-ամյա մասնագետը 2014 թվականին սկսել էր աշխատել որպես Գուս Հիդդինկի օգնական, իսկ նրա հրաժարականից հետո հանդիսանում է Դաննի Բլինդի օգնականը:

Ինչպես հայտնում է Հոլանդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, հոլանդացին ամռանը չի երկարաձգի պայմանագիրը:  Նա որոշել է աշխատել ՊՍՎ-ի երիտասարդական ակդեմիայում:




Լրահոս