Առաջիկա ուրբաթ օրը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է եւ ըստ ամենայնի որոշում կկայացվի ներքին սպառման գազի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Ինչպես արդեն նշվել է, որպես գազի նոր սակագին առաջարկվում է հազար խմ-ի դիմաց 156 հազար դրամ, ավելի քանի 10 հազար խմ սպառողների համար՝ 277 դոլար, իսկ ավելի մեծ սպառողների համար՝ 243 դոլար։ Էլէներգիան կթանկանա 8 դրամով։
Հատուկ նշենք, որ այս սակագները կստացվեն միայն կառավարության կողմից տրամադրվելիք սուբսիդիայի դեպքում։ Բայց երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, թե կառավարությունը որտեղից է 150 միլիոն դոլար հայթայթելու՝ սուբսիդիայի համար։ Եթե այդ փողը չճարվեց, ապա սակագները շատ ավելի բարձր կլինեն”:
Շարունակությունը՝ “Հայկական Ժամանակ”-ի այսօրվա համարում