Երեվանում զինկոմիսարիատի 2 աշխատող ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 5-ին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը եւ նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի ,Աե-ին  զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաեւ զինվորական գրքույկ հատկացնելու  դիմաց` վերջինիցս պահանջել եւ ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում  է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:




Լրահոս