Հիմա սիրո մասին չեմ կարող մտածել. ինձ փարատողները միայն երգն ու դուստրս են. Աիդա Սարգսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Աիդա Սարգսյանը, ով Ամանորի նախօրեին ներկայացավ նոր` «Հարսանեկան շարան» երգով, Սուրբ Սարգսի տոնին էլ հանդիսատեսի դատին հանձնեց թեմատիկ երգ, այժմ պատրաստում է նոր գործ` բոլորովին այլ, նոր ոճում. «Դա դիսկո ոճի ստեղծագործություն է, որը համապատասխանում է այսօրվա երիտասարդների ճաշակին, ավելի ռիթմիկ է ու թեթեւ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Աիդան:

Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է փետրվարին մեկնել ԱՄՆ եւ մասնակցել համերգային ծրագրի: Երգչուհին խոստովանեց, որ այսօր հայկական երգարվեստում անհասկանալի պասիվ վիճակ է. «Եթե ժամանակին երգիչները չէին հասցնում մասնակցել համերգների, բոլորն էին զբաղված` սկսնակից մինչեւ փորձառու, ապա այսօր այդ առումով շարժ չկա, հեռանկար չկա, դոփում ենք տեղում: Եթե նկատել եք` այսօր երաժշտական հաղորդումներն էլ են քչացել»:

12654554_990806924333707_5499997177945387792_n (1)

Նրա խոսքով` ստեղծված դրության մեջ ինքը հույսը դրել է արտերկրից ստացվող հրավերների վրա: «Ես ինքս շատ ցավում եմ այս իրավիճակի համար: Փաստորեն, հիմա ավելի շատ արտերկրի համար եմ համերգներ ունենում, այնինչ նախկինում ես իմ երկրում համերգների դիմաց լավ վարձատրվել եմ, իսկ այսօր բոլոր առաջարկները վերաբերում են միայն բարեգործական համերգներին, ու կապ չունի` առաջարկողը որքանով է վճարունակ: Բայց չէ՞ որ բարեգործական համերգն իր տեղն ունի, վճարովին` իր: Իսկ եթե ես չկարողանամ գումար վաստակել, ինչպե՞ս եմ առաջ գնալու»,-անկեղծացավ նա:

11295619_391608757692712_4310142008809963150_n

Աիդա Սարգսյանի հետ զրույցում մենք անդրադարձանք նաեւ նրա անձնական կյանքին: Երգչուհին պատմեց, որ մինչեւ այժմ չի կարողացել հաղթահարել ծնողի կորստի ցավը. «Որպես կին խաղաղ հոգեվիճակում էի մինչեւ մորս կորուստը… Հիմա սիրո մասին չեմ կարող մտածել… Ինձ մոտ անհասկանալի վիճակ է, փարատողները միայն երգն ու դուստրս են»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս