Anews.com-ը ներկայացրել է, թե ինչ տեսք ունեն և ինչպես են ապրում ռուս քաղաքական գործիչների «VIP-երեխաները»:
Վլադիմիր Պուտինի դուստրերը
Վերջին շրջանում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է գտնվում 29-ամյա Կատերինա Տիխոնովան: Նա ակրոբատիկայի չեմպիոն է:
Նա նաև այն հիմնադրամի ղեկավարն է, որը միջոցներ է տրամադրում Մոսկվայի արևմուտքում ՄԳՈւ Տեխնիկական հովտի կառուցման ծրագրի շրջանակներում:
Եվ, ենթադրաբար, 33-ամյա գործարար Կիրիլ Շամալովի կինը:
Պուտինի մյուս դուստրն է՝ 30-ամյա Մարիան, բժիշկ-էնդոկրինոլոգ, ՄԳՈւ բժշկական ֆակուլտետի շրջանավարտ (2011թ. լուսանկար)
Մարիան՝ ընկերուհիների հետ Իտալիայում, 2010թ.
ՌԴ նախագահի դուստրը հանգստանում էր Սարդինիայում, որտեղ հանգստանում են բացառապես միլիարդատերերը:
2003թ., Վլադիմիր Պուտինը` Սիլիվիո Բեռլուսկոնիի հետ
Դմիտրի Մեդվեդևի որդին
Ի տարբերություն Պուտինի դուստրերի՝ Մեդվեդևի որդին չի թաքնվում և հաճախ երևում է հանրության առջև:
12 և 15 տարեկանում նկարահանվել է «Երալաշ»-ում:
Այս լուսանկարում Իլյա Մեդվեդևը 20 տարեկան է, ՄԳԻՄՕ-ի միջազգային իրավունքի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող:
Դմիտրի Պեսկովի երեխաները
7-ամյա Դենին՝ փոքրիկ «ֆրանսիացին»
Ռոման Աբրամովիչի դուստրը
Ռոման Աբրամովիչի 8 երեխաներից հայտնի դարձավ 20-ամյա Սոֆյա Աբրամովիչը՝ շնորհիվ Instagram սոցցանցի: