Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական ղեկավարության հետ բելառուսական տնտեսության աջակցության մասին համաձայնության են եկել. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ոչ միայն խոստացել են, այլև Բելառուսի տնտեսությանն աջակցության մասին որոշում են ընդունել՝ չնայած սեփական դժավարություններին»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը հավելել է, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի շարք խնդիրներ՝ համաձայնության գալով միասին դուրս գալ ստեղծված տնտեսական բարդ իրավիճակից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դմիտրի Մեդվեդևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են երկու երկրների տնտեսական ճնգաժամի հետևանքների հաղթահարումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան