ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ապահովագրական գործունեություն ծավալելու համար պարտադի՞ր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը, թե՞ ոչ:

Արշակ Մելոյան (43 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Արշակ Մելոյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ օրենքը չի տարածվում ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տարածքում գործող բանկերի (ներառյալ՝ դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի՝ ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց՝ միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է օրենքն ընդունվել: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ են նման բացառություններ գործում, եւ օրենքը տարածվում  է ոչ բոլոր կառույցների ու կազմակերպությունների վրա:




Լրահոս