Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է ապացուցել իր իրավունքը ԼՂՀ-ի վրա. ՌԱՀՀԿ տնօրեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն այսօր կազմակերպել է քննարկում ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերի առնչությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:

«Ադրբեջանը որդեգրել է մի քաղաքականություն ` իր համար նպաստավոր բանաձևեր ընդունի, որով ամեն կերպ ցանկանում է ապացուցել իր իրավունքը ԼՂՀ-ի վրա»,- ընդգծեց նա:

Սարգսյանի խոսքով` փաստորեն, փակուղային իրավիճակ է ստեղծվել ՀՀ համար:  «Ադրբեջանն ակտիվորեն բանաձևեր է առաջ քաշում, մենք էլ հարցի առջև ենք կանգնած: 2008 թվականից այն կողմ ստանում ենք բանաձևեր` մեզ համար վտանգավոր գնահատականներով, և դրանք ոչ ի նպաստ մեզ են», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս