ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՆԴԱՏԸ «ՊԱՀԱԾ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, մարզպետի պաշտոնանկության մասին որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ ընդգրկվել է երեկ առավոտյան նոր միայն` որպես լրացուցիչ հարց, իսկ որպես հիմք՝ կառավարության որոշման մեջ նշված է աշխատանքից ազատվելու մասին նրա դիմումը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ այդ որոշումը նա կայացրել է Սերժ Սարգսյանի հետ վաղ առավոտյան հանդիպելուց հետո: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը նաեւ խոստացել է Ս. Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել: Ամենայն հավանականությամբ, ամիսներ անց, երբ ամեն ինչ խաղաղվի, Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը վայր կդնի պատգամավորական մանդատը, որից հետո իր թեկնածությունը կառաջադրի եւ ԱԺ պատգամավոր կդառնա Ս. Խաչատրյանը: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ արդեն մի քանի օր է, ինչ Ս. Խաչատրյանը ոստիկանության կողմից տրամադրված օրինական թիկնապահներով է շրջում:




Լրահոս