SHAMSHYAN.com-ն այսօր գրել էր, որ առաջիկայում զբաղեցրած պաշտոնից ազատվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Ըստ կայքի տեղեկությունների` նրա թեկնածությունը շրջանառվում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:
Armlur.am-ն այս մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով զրուցեց Արթուր Աղաբեկյանի հետ: Վերջինս ամբողջովին հերքեց լուրերն այդ մասին և ասաց, որ նման բան չկա, ինքն այս պահին բնականոն հունով շարունակում է իր աշխատանքային գործունեությունը: