ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հարեւանուհիս վերջերս ընկել էր եւ լուրջ վնասվածքներ ստացել ոտքի շրջանում, որից հետո մի քանի անգամ վիրահատվել է: Հիմա ցանկանում է հաշմանդամության կարգ ձեռք բերել: Խնդրում եմ ասել, թե ինչպես են ընդունվում անձին հաշմանդամ ճանաչելու կամ հաշմանդամության որեւէ խումբ սահմանելու որոշումները:

Սվետա Միրաքյան (53 տարեկան, հաշվապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հաշմանդամ ճանաչելու կամ հաշմանդամության որեւէ խումբ սահմանելու որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից: Հիմք են ընդունվում անձի օբյեկտիվ զննումն ու բժշկական հետազոտման արդյունքները (հիմք՝ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդված):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում քաղաքացուն մնում է միայն մի ելք. վերցնել անհրաժեշտ փաստաթղթերը եւ ներկայանալ համապատասխան մարմին՝ իր հասանելիք հաշմանդամության կարգը ստանալու համար:




Լրահոս