ՀՀ-ում է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատվիրակությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատվիրակությունը: Այցը կազմակերպվել է 2015թ. օգոստոսին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության` ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ժամանակ Արցախի ղեկավարության հետ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակներում:

IMG_0418

Այցի առաջին օրը պատվիրակությանն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարար Արամայիս Գրիգորյանը նկատել է, որ նման այցերն ավելի կխթանեն երկու գերատեսչությունների համագործակցությունը և կբարձրացնեն բնապահպանության ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև այցի օրակարգին և աշխատակարգին վերաբերող հարցեր:

IMG_0281

Այնուհետև ԼՂՀ պատվիրակության անդամներն առանձին խմբերով աշխատանքային քննարկումներ են ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

IMG_0300

ԼՂՀ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատասխանատուներին հետաքրքրել են ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման, կենդանական և բուսական ռեսուրսների պահպանման և օգտագործման, բնապահպանական փորձաքննության, էկոկրթության ոլորտներում ՀՀ բնապահպանության նախարարության ունեցած փորձը:




Լրահոս