Ագարակում 8-ամյա երեխան կրակել է իր 9-ամյա ընկերոջ վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS .am-ին հայտնի է դարձել, որ հունիսի 11-ին այս գյուղից ուսահոդի շրջանում վնասվածքով 9-ամյա մի երեխայի են տեղափոխել հիվանդանոց:
Երբ վնասվածքով հետաքրքրվել են ոստիկանները, երեխան ասել է, թե խաղալիս ընկել է եւ վնասվածք ստացել: Սակայն զննությամբ պարզվել է, որ նա ոչ թե ընկել է, այլ “հրազենային” վնասվածք է ստացել իր 8-ամյա ընկերոջից: Պարզվել է, որ խաղընկերը հոր պահարանից հրացանը վերցրել է եւ իր հետ դրսում խաղացել, որից արձակած կրակոցից երեխան ուսի շրջանում վնասվածք է ստացել:
Երբ այս դեպքով հետաքրքրվեցինք ոստիկանությունից, հայտնեցին, որ այն օդամղիչ հրացան է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս