Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Պարզվում է, որ Հայաստանում նշանակված դեսպանները մեր` իրենց ամենաթող ու ամենակարող պատկերացնող պաշտոնյաներից լավ բաներ չեն ընդօրինակում: ՀՀ-ում պարտադիր է, որ բոլոր մեքենաների դիմապակուն լինեն ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները, անկախ նրանից՝ ավտոմեքենան որ գերատեսչությանն է պատկանում: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին սպասարկող Peugeot մակնիշի 03 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները, իսկ վարորդն էլ ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: Տեսնես դեսպանը պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ