Գյումրիի քաղաքապետ, մի քանի կուսակցության անուն ճակատին գրած ու մաքրած Սամվել Բալասանյանը, պարզվում է, քաղաքապետարանը դարձրել է սեփական օբյեկտ, որտեղ աշխատակիցների է ընդունում միայն հայտնի ԽԾԲ-ի սկզբունքով:
Այս մասին գրում է “Իրատես de facto” թերթը եւ հավելում. “Գյումրիի մեր աղբյուրները փոխանցել են քաղաքապետարանում աշխատողների ցուցակը, ովքեր այս կամ այն առնչությունն ունեն Սամվել Բալասանյանի հետ: Բալասանյանի կադրային բանկն ունի ուշագրավ “աշխարհագրություն”: Այսպես. Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Բալասանյանի փեսան է` քրոջ ամուսինը, մյուս փոխքաղաքապետը` Գուրգեն Մալխասյանը, դատավոր ընկերոջ` Ապերի որդին է: Գյումրեցիներն այս փոխքաղաքապետին են վերագրում նաեւ ընտրական շրջանում Բալասանյանի հրահանգով քվեների ապահովումը: Մինչ վերջերս նա Բալասանյանի “սեփականաշնորհած” թիվ 35 ընտրատարածքի հանձնաժողովի “մշտական” նախագահն էր: Այս փոխքաղաքապետի մասին այլ ուշագրավ դրվագ եւս հաղորդում է մեր աղբյուրը: Նրա վարորդն իր իսկ որդին է, ում փոխքաղաքապետ “պապան” բանակից “փախցրել” է 10000 դոլարով:
Շարունակությունը այսօրվա համարում