ԻՊ-ը ստանձնել է Դաղստանի ահաբեկչության պատասխանատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» բջիջը ստանձնել է Դաղստանի Դերբենտ մարզում ահաբեկչության պատասխանատվությունը. փոխանցում է Lifenews-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը, որը իրավապահ մարմինների 3 աշխատակցի կյանք է խլել, կազմակերպել է «Հարավային» ահաբեկչական խմբավորումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետավտոտեսչության պահակակետի մոտ ահաբեկչություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը, ով հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»:

Զոհվածներից մեկը Դաղստանից էր, մյուսը՝ Մորդովիայից: Եվս 12 մարդ է տուժել, որոնց թվում՝ 6 քաղաքացի և 6 ոստիկան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս